Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ԱԺ-ն կատարեց իր առաջադրանքը

ԱԺ-ն կատարեց իր առաջադրանքը
11.05.2016 | 23:36

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից ազատելու օրենքի նախագիծը՝ կողմ քվեարկեց 86, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 9 պատգամավոր: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը:
«Հրազդան-ցեմենտ» ընկերության հարկերի գծով առաջացած տույժերի ընդհանուր գումարը 504 միլիոն 923 հազար 400 հարյուր դրամ է։

Դիտվել է՝ 2936

Մեկնաբանություններ